Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կայցելի Վարշավա, Հռոմ, Վատիկան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-20 Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև նախարարի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։

Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։ Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG