Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է սիրիական քիմիական զենքի վերաբերյալ առաջարկությունները


Հայաստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում:
Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի մոտեցումը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:

«Հայաստանը ողջունում է Ժնևում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն», - մասնավորապես ասված է Տիգրան Բալայանի` մեզ տրամադրած գրավոր պատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG