Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը, մասնավորապես՝ հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու միջոցների մասին:

Ավելի վաղ հիշեցնենք, Ջեյմս Ուորլիքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր առաջին այցելությունն էր կատարել տարածաշրջան` հանդիպելով Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG