Մատչելիության հղումներ

Սիրիայում զարինի կիրառումն ապացուցվել է


Փորձագետները հետազոտել են Սիրիայում արձակված հրթիռների բեկորները։ Այդ հրթիռների մարտագլխիկները կարող են ʺզարինʺ պարունակել։

Փորձագետները հետազոտել են Սիրիայում արձակված հրթիռների բեկորները։ Այդ հրթիռների մարտագլխիկները կարող են ʺզարինʺ պարունակել։

Այսօր երեկոյան քիմիական զենքի հարցով փորձագետների զեկույցը կներկայացվվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

ՄԱԿ-ի փորձագետները այսօր հայտնել են, որ Սիրիայում անցկացրած հետազոտությունների արդյունքում իրենք հանգել են միանշանակ եզրակացության առ այն, որ ˮՍիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենք է կիրառվել քաղաքացիական բնակչության, այդ թվում երեխաների դեմʺ։

Ըստ փորձագետների, ʺբնապահպանական, քիմիական և բժշկական հետազոտությունները հստակ վկայում են, որ ʺերկիր-երկիրʺ հրթիռների վրա տեղադրված մարտագլխիկներում պարունակվել է ʺզարինʺ տեսակի թունավոր գազ, որի միջոցով օգոստոսի 21-ին Դամասկոսի Գուտա արվարձանում սպանվել են հարյուրավոր մարդիկʺ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր ավելի ուշ փորձագետների զեկույցը պետք է ներկայացվի Անվտանգության խորհրդին։ Քննարկումը դռնփակ է լինելու։

Տեսուչներին վերապահված չէր կարծիք հայտնել, թե քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված կողմերից որ մեկն է պատասխանատվություն կրում զենքը կիրառելու համար։

Այդուհանդերձ, այդ զեկույցը խթան կլինի ռուս-ամերիկյան նախաձեռնության համար, որի նպատակն է բացահայտել, առգրավվել և ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տրամադրության տակ եղած զանգվածային ոչնչացման զենքը։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոն են անում ընդունել ՄԱԿ-ի անվտանգության խոհրհդի կոշտ բանաձև, որի համաձայն, ˮՍիրիան պետք է պատասխանատվություն կրի այն դեպքում, եթե չկատարի քիմիական զենքին վերաբերող ՄԱԿ-ի բանաձևի պահանջըʺ։

Ռուսաստանը դեմ է կոշտ բանաձևին։ Արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, թե Ժնևում ռուս-ամերիկյան բանացությունների արդյունքում կայացվել է համաձայնություն, որ Մոսկվան և Վաշինգթոնը Քիմիական զենքի արգելման կազմակերպության կառավարման խորհրդի համար կմշակեն որոշման նախագիծ, որի հիման վրա պետք է կազմվեն փորձագետների թիմերը։ Դրանք էլ կիրականացնեն Սիրիայում քիմիական զենքը վնասազերծման ծրագիրը։

Արևմուտքը պնդում է, որ ռազմական ուժի տարբերակից չի հրաժարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG