Մատչելիության հղումներ

logo-print

Հեռավոր Արևելքում ատոմային սուզանավի հրդեհը մարվել է


Ռուսաստանի հեռավոր-արևելյան Վլադիվոստոկ նավահանգստում կայանված ատոմային սուզանավում բռնկված հրդեհը հաջողվել է հանգցնել:

Ռուսաստանյալ լրատվական գործակալությունները հաղորդում են, որ «Տոմսկ» սուզանավում հրդեհը բռնկվել է երկուշաբթի առավոտյան՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս: Սուզանավի վրա զենք-զինամթերք չի եղել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ քննչական խումբ է ստեղծել միջադեպը հետաքննելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG