Մատչելիության հղումներ

logo-print

Երևանը, Հրազդանը, Ալավերդին, Արարատը Հայաստանի ամենաաղտոտված օդով քաղաքներն են:

Հրազդանում և Արարատում պատճառը ցեմենտի գործարաններն են, Ալավերդիում՝ պղնձամոլիբդենային կոմբինատը, Երևանում՝ գործող 29 հանքերը և, մասնագետների պնդմամբ՝ սխալ քաղաքաշինական քաղաքականությունը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով, բարձրահարկ շենքերով կառուցապատելով Երևանի կենտրոնը՝ վատացնում ենք առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գնվող քաղաքի բնապահպանական վիճակը:

«20-րդ դարի երկրորդ կեսից բազմաթիվ քաղաքներում կենտրոնները պահեցին որպես պատմամշակութային կենտրոն եւ էկոլոգիական ռիսկերը նվազեցնելու նպատակով այս հսկա շենքերը չկառուցեցին: Երևանը լրիվ հակառակ ուղղությամբ գնաց: 15 տարի է մենք դրա մասին գոռում ենք, լսող չկա», - ասաց Կարինե Դանիելյանը:

Դանիելյանի պնդմամբ՝ Երևանի ենթակառուցվածքը հաշվարկված չէ, որպեսզի քաղաքի կենտրոնում այդքան հսկա շենքեր կառուցվեն: Նրա խոսքով, բացարձակապես հաշվի չի առնվում քամիների հոսքը, որպեսզի քաղաքի օդային ավազանը կարողանա ինքնամաքրվել: Այդպիսով տուժում է քաղաքի էկոլոգիան:

Քաղաքի էկոլոգիայի բարելավմանը, ըստ նրա, լիարժեքորեն չի նպաստում նույնիսկ կանաչապատումը, որն ամեն տարի իրականացվում է քաղաքապետարանի կողմից․ - «Զանգվածային կանաչապատում տեղի ունենում է, բայց մեր կլիմայական պայմաններում առնվազն մի քանի տարի պետք է հետևես այդ տնկված ծառերին: Միասին կարող ենք գնալ նայել, եթե 12-15 ծառ է տնկված 2-3-ը մի կերպ գոյատևում են»:

Կարինե Դանիելյանը համաձայնեց, որ խորհրդային տարիների Երևանում էկոլոգիան ավելի վատ վիճակում էր, առանձին օրերին օդի աղտոտվածությունը 9 անգամ գերազանցում էր թույլատրելի շեմը, քանի որ գործում էին գործարանները: Հիմա պատկերն ավելի լավ է:

«Հիմա իրոք մաքրվել է օդը, բայց մեքենաները շատացել են, և ամենավատը, քաղաքաշինությունը այնպես է իրականացվում, որ օդային ավազանի ինքնամաքրումը նորմալ չի լինում», - նշեց նա:

9-ի փորախեն հիմա օդի աղտովածությունը նորման գերազանցում է մոտ 2 անգամ:
XS
SM
MD
LG