Մատչելիության հղումներ

Ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել


Քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանը (աջից) և Սուրեն Սաղաթելյանը, արխիվ

Քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանը (աջից) և Սուրեն Սաղաթելյանը, արխիվ

Միջադեպից շուրջ տասը օր անց՝ շաբաթ օրը ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:

Իրավապահները գործը քննում են Քրեական օրենսգրքի 113 և 118 հոդվածների շրջանակում․ ծեծ և դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը: Արշամյանը և Սաղաթելյանը ճանաչվել են տուժող:

Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը, հիշեցնենք, Արշամյանի ավտոտնակի մոտ էին ծեծի ենթարկվել մոտ մեկ տասնյակ հաղթանդամ երիտասարդների կողմից: Ակտիվիստները տուն էին վերադառնում Հանրապետական կուսակցության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ցույցից՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG