Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան և Իրանը ցանկանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ակնկալվում է Մեծ Բրիտանիայի և Իրանի արտաքին կապերի պատասխանատուների՝ Ուիլիամ Հեյգի ու Մոհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպումը:

Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի հանդիպումները նախատեսված են սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 4-ը:

Բրիտանիան և Իրանը նշել են, որ ցանկանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք Լոնդոնը կասկածի տակ դրեց 2011 թվականին Թեհրանում Բրիտանական դեսպանատան վրա ցուցարարների հարձակումներից հետո:

Բրիտանացիների պնդմամբ՝ հարձակումները հովհանավորվել են պետության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG