Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն Բաթումիում, կան վիրավորներ


Վրաստան - Տեսարան Բաթումիից, արխիվ

Վրաստան - Տեսարան Բաթումիից, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ երեկ երեկոյան Բաթումի քաղաքում հրաձգության արդյունքում երեք մարդ է վիրավորվել:

Քաղաքի կենտրոնում ոստիկանները ավտոմեքենա են կանգնեցրել փաստաթղթերը ստուգելու նպատակով, բայց ուղևորներից մեկը ատրճանակից կրակ է բացել` վիրավորելով մեկ ոստիկանի և պատահական անցորդի:

Ոստիկանների պատասխան կրակից հարձակվողը վիրավորվել է:

Մեքենայի մեջ գտնվող երեք մարդիկ ձերբակալվել են: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ հարձակվողը ազգությամբ չեչեն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG