Մատչելիության հղումներ

Ֆյուլեն մտահոգություն է հայտնում Հայաստանում բռնությունների կապակցությամբ


Քաղաքացիական ակտիվիստներ Հայկական Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը, ովքեր սեպտեմբերի 5-ին հարձակման էին ենթարկվել Երևանում
Քաղաքացիական ակտիվիստներ Հայկական Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը, ովքեր սեպտեմբերի 5-ին հարձակման էին ենթարկվել Երևանում
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր խորը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ:

Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում Շտեֆան Ֆյուլեն նշեց, թե ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել բռնության դեպքերի առիթով Եվրամիության պատվիրակության՝ այսօր տարածած հայտարարության վրա:

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնել վերջին միջադեպերի կապակցությամբ և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին արագ և համոզիչ քայլեր ձեռնարկել, առանց հապաղելու հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - ընդգծեց Շտեֆան Ֆյուլեն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG