Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է «ակտիվորեն աշխատել ԵվրԱզԷս-ի ձևավորման գործընթացում»


Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը Նովո Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013

Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը Նովո Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013

«Հայաստանը մինչև 2015 թվականը կարող է անցնել Մաքսային միությանը միանալու բոլոր փուլերը, դառնալ այդ ինտեգրացիոն միավորման լիարժեք անդամ և ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Եվասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի հայտարարությունը նա գնահատել է որպես «շատ լուրջ քաղաքական քայլ» և երկրի «ռազմավարական ընտրություն»:

Սլեպնևը ասել է, որ Մաքսային միությանը Հայաստանի լիարժեք անդամակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսության վերականգնմանը, որը հիմա գտնվում է ոչ բարվոք վիճակում;

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու ժամկետներին` նա նշել է, որ պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը դառնա Եվրասիական միության հիմնադիրներից մեկը, ուստի անհրաժեշտ է մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում ավարտել Մաքսային միությանը Հայաստանի միանալու բոլոր աշխատանքները:

Միաժամանակ նա չի թաքցրել, որ մի շարք խնդիրներ կառաջանան կապված Հայաստանի օրենսդրությունը նույնականացնելու, միջազգային պարտավորությունները ներդաշնակեցնելու հետ:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Անդրեյ Սլեպնևը նաև ասել է, թե ավելի քան երեք տասնյակ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար, և նա նշել է, որ այդ հարցում առաջին գործընկերը դարձել է Վիետնամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG