Մատչելիության հղումներ

Նախագահը այցելել է գյուղնախարարություն


Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է գյուղատնտեսության նախարարություն, որտեղ շրջայց է կատարել, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նրա տեղակալները, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը և մյուս պաշտոնյաները զեկուցել են առանձին ուղղություններով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքի մասին, ներկայացրել ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման հեռանկարները:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախարարությունը հսկայածավալ աշխատանք ունի իրականացնելու:

Քննարկվել են նաև բերքահավաքի այս ժամանակաշրջանում մթերումների կազմակերպման աշխատանքների, ներկայիս դրությամբ մթերման ցուցանիշների, վերամշակող ընկերությունների հետ համագործակցության, գյուղմթերքի արտահանման հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Նախագահը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին, այլև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական ու տնտեսական խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG