Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը մեկնել է Հայաստան, այսօր փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Այցի նպատակը մասնակցությունն է Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին:

Երևանյան հանդիպմանը նախատեսված է նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովի մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG