Մատչելիության հղումներ

ՌԴ մաքսայինը հոկտեմբերից խորհրդակցություններ կսկսի հայ գործընկերների հետ


Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինով, արխիվ

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինով, արխիվ

«Չսպասելով Հայաստանի կառավարության ինչ-ինչ պաշտոնական հայտարարությունների, արդեն կսկսենք գործնական բնույթի խորհրդակցություններ», - ասում է Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարը:

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը հոկտեմբերի սկզբին խորհրդակցություններ կսկսի հայ գործընկերների հետ՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ: Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության՝ այս մասին լրագրողներին հայտնել է ծառայության պետ Անդրեյ Բելյանինովը:

«Հոկտեմբերի 3-4-ը Ռուսաստանի նախագահությամբ տեղի է ունենալու ԱՊՀ-ի անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Ես կարծում եմ, որ մենք, չսպասելով Հայաստանի կառավարության ինչ-ինչ պաշտոնական հայտարարությունների, արդեն կսկսենք գործնական բնույթի խորհրդակցություններ, հատկապես որ այնտեղ են լինելու նաև Ղազախստանի, Բելառուսի մաքսային ծառայությունների ղեկավարները», - ասել նա:

Անդրեյ Բելյանինովը նշել է, որ համատեղ աշխատանքի արդեն շատ լուրջ գործնական փորձ կա կուտակված: «Մենք հրաշալի աշխատանքային հարաբերություններ ունենք Հայաստանի մեր գործընկերների հետ», - հայտարարել է նա՝ այնուամենայնիվ նշելով, որ մեծ աշխատանք է սպասվում մի երկրի հետ, այսինքն՝ Հայաստանի հետ, որը ընդհանուր սահման չունի Մաքսային միության անդամ երկրների հետ:

«Կարծում եմ՝ մեր հայ գործընկերների հետ համագործակցությունը կլինի 100 տոկոսով. տեղեկատվական համագործակցություն, միասնական մոտեցումներ», - ամփոփելով՝ հայտարարել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG