Մատչելիության հղումներ

Թուրքիան հրթիռներ է մատակարարում Ադրբեջանին


Թուրքիա - Հրթիռային համակարգ Սիրիայի հետ սահմանին գտնվող ռազմակայանում, սեպտեմբեր, 2013թ․

Թուրքիա - Հրթիռային համակարգ Սիրիայի հետ սահմանին գտնվող ռազմակայանում, սեպտեմբեր, 2013թ․

Թուրքական ROKETSAN ընկերությունը Ադրբեջանի պատվերներով զենքի և զինտեխնիկայի մատակարարումները կավարտի մինչև այս տարեվերջ:

Ինչպես ընկերությունից փոխանցել են APA լրատվական գործակալությանը, Ադրբեջանին արդեն փոխանցվել է T-22 Sakarya տիպի ռեակտիվ կրակի համակարգերի և հրթիռների զգալի մասը, իսկ Т-300 Kasırğa համակարգերի արտադրությունը և փորձարկումները շարունակվում են:

Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի պատվիրած Kasırğa համակարգը Թուրքիայի սպառազինության մեջ գտնվող նույնանուն համակարգի ավելի կատարելագործված տեսակն է: Ռեակտիվ կրակի համակարգը, որ արտադրում է ROKETSAN-ը Ադրբեջանի համար, թույլ է տալիս միևնույն մեքենայից արձակել 122 և 300 տրամաչափի հրթիռներ: T-22 Sakarya համակարգերը կարող են խոցել թիրախը 40 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG