Մատչելիության հղումներ

Լրացավ «Սեպտեմբերի 11»-ի 12-րդ տարին


ԱՄՆ - «Սեպտեմբերի 11»-ի հուշահամալիրը Նյու Յորքում
ԱՄՆ - «Սեպտեմբերի 11»-ի հուշահամալիրը Նյու Յորքում

Հիշատակի արարողություններ են նախատեսված Նյու Յորքում, Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների շատ այլ վայրերում:

Այսօր ԱՄՆ-ի վրա աննախադեպ ահաբեկչական հարձակման 12-րդ տարելիցն է:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Ղաիդա»-ի ահաբեկիչների գրաված երկու օդանավերը հարվածեցին Նյու Յորքի կենտրոնում՝ Մանհեթենում վեր հառնող Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերին, մեկ օդանավ հարվածեց Պենտագոնին, մյուսը ուղևորների պայքարի արդյունքում վայր ընկավ Փենսիլվանիայում՝ չհասնելով թիրախին:

Այսօր Նյու Յորքում զույգ աշտարակների տեղում՝ Ground Zero հուշահամալիրում հիշատակի արարողություն է անցկացվելու:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այս տարի Նյու Յորքի քաղաքապետ, հուշահամալիրի կառուցման գործում մեծ ջանքեր ներդրած, հուշահամալիրի թանգարանի տնօրեն Մայքլ Բլումբերգը քաղաքապետի պաշտոնում վերջին անգամ է մասնակցելու արարողությանը: Նա որևէ ելույթ չի ունենալու, և ընդհանրապես՝ նրա վարչակազմի որդեգրած դիրքորոշումն այն էր, որ պաշտոնյաները ելույթ չունենան սեպտեմբերի 11-ի արարողությանը՝ այդ ձևով փորձելով բարձրացնել իրենց քաղաքական վարկանիշը: Նյու Յորքի քաղաքապետը չի թույլատրել պաշտոնյաների ելույթներ, և նրա դիրքորոշումը գոհունակությամբ են ընդունում զոհվածների հարազատները:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս բարձրաձայն ընթերցվելու են ահաբեկչական հարձակման արդյունքում բոլոր զոհվածների՝ շուրջ երեք հազար մարդկանց անունները:

Այսօր արարողություններ են անցկացվելու շատ վայրերում: Կոնգրեսը սեպտեմբերի 11-ը հիշատակի ազգային օր է հռչակել 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG