Մատչելիության հղումներ

Օբաման կսպասի դիվանագիտական միջոցների սպառմանը


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հանդես է գալիս հեռուստաուղերձով, Վաշինգտոն, 10-ը սեպտեմբերի, 2013թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հանդես է գալիս հեռուստաուղերձով, Վաշինգտոն, 10-ը սեպտեմբերի, 2013թ․
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին հղած իր ուղերձում հայտարարել է, որ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտական ճանապարհով վերացնել Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը՝ հաշվի առնելով Դամասկոսի կուտակած քիմիական զենքի պաշարները միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի առաջարկը: Միևնույն ժամանակ, ընդգծել է Օբամա, ԱՄՆ-ը պատրաստ է պահելու զինուժը՝ հնարավոր հարձակման համար:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանի առաջարկը իրեն չարդարացնի, սահմանափակ ռազմական գործողությունները անհրաժեշտ կլինեն, որպեսզի քիմիական զենքի կիրառման նախադեպ չստեղծվի:

Այդպիսով, Օբաման հետաձգեց Սիրիային հարվածներ հասցնելու հարցը Կոնգրեսի քվեարկությանը ներկայացնելը, ինչը ակնկալվում էր այս շաբաթվա սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG