Մատչելիության հղումներ

Հայաստանը սեփական հարկի տակ հերթական պարտությունը կրեց


Հայաստան - Դանիա հանդիպումը, Երևան, 10-ը սեպտեմբերի, 2013թ.
Հայաստան - Դանիա հանդիպումը, Երևան, 10-ը սեպտեմբերի, 2013թ.
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի ազգային հավաքականը իր հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Դանիայի թիմից։

Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպման ելքը վճռեց 73-րդ րոպեին Դանիել Ագգերի իրացրած 11-մետրանոցը, որի պատճառ դարձած կոպիտ խաղի համար Վարազդատ Հարոյանը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։

Հանդիպմանը չէին մասնակցում Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Ռոման Բերեզովսկին՝ վնասվածքի, Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը՝ որակազրկման պատճառով։

Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հինգերորդ պարտությունն է, ընդ որում՝ թիմը պարտվել է սեփական հարկի տակ անցկացրած բոլոր չորս խաղերում, իսկ արտագնա չորս հանդիպումներից երեքում հաղթել է։

8 խաղից հետո Հայաստանի հավաքականը B խմբում 9 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։

Մրցաշարի նախավերջին փուլում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին կընդունի Բուլղարիայի թիմին, իսկ վերջին փուլում հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Իտալիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG