Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Մոսկվայի քաղաքապետին


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հարգելի Սերգեյ Սեմյոնի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բարգավաճմանն ու նրա բնակչության բարեկեցությանը»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG