Մատչելիության հղումներ

Հայաստանի մասին КомАвто 2013-ում և ИТАР-ТАСС-ում


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հույս է հայտնել, որ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության համահիմնադիրը:

Այս մասին նա խոսել է երեքշաբթի օրը Մոսկվայում՝ Ведомости թերթի կազմակերպած КомАвто 2013 համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

«Ես այսպես կասեի, մենք բոլորս պետք է շատ ակտիվ աշխատենք, որ հաջորդ տարվա ընթացքում կատարենք աշխատանքի մեծ մասը ու միասին լինենք Եվրասիական տնտեսական միության հիմնադիրները»,- ասել է Սլեպնևը:

Նա նշել է, որ Հայաստանի դեպքում կարևորը Մաքսային միությանը միանալու որոշումն է:

«Եթե այնտեղ [Հայաստանում] որոշել են միանալ, հետո արդեն մեծ թվով տեխնիկական խնդիրներ կառաջանան, հնարավոր է՝ ոչ դյուրին խնդիրներ, բայց դա արդեն այլ մակարդակի հարց է: Կարևորը քաղաքական կամքն է ու որոշումը»,- շեշտել է նա:

Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետագա քայլերի մասին՝ նա ասել է, որ առաջին հերթին Հայաստանի օրենսդրությունը պետք է հարմարեցվի Մաքսային միության ընդունած նորմերին: Այս մասին հաղորդում է ИНТЕРФАКС-ը:

Նույն օրը, ИТАР-ТАСС-ում կայացած մամուլի ասուլիսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հարցերով դեպարտամենտի պետ Վիկտոր Սպասկին հայտնել է, որ Հայաստանի հետ խորհրդակցություններ են սկսվել հայկական ապրանքները Մաքսային միության տեխնիկական չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Նա նշել է, որ Մաքսային միությունում 61 տեխնիկական կանոնակարգ է լինելու, և հնարավոր է խնդիրներ առաջանան այն ապրանքների հետ, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, բայց չեն համապատասխանում Մաքսային միության նորմերին: Նրա պարզաբանմամբ՝ եվրոպական որոշ չափանիշները ավելի մեղմ են, որովհետև շատ ավելի վաղ են մշակվել:

Վիկտոր Սպասկին ասել է, որ Հայաստանը խորհրդակցությունները նախօրոք է սկսել, որպեսզի ամեն դեպքում չկորցնի ռուսական, բելառուսական և ղազախական շուկաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG