Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի մոտ յոթ ակտիվիստ բերման ենթարկվեց


Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից յոթը այսօր բերման ենթարկվեցին: Ակտիվիստները ցանկանում էին ներկա լինել մայրաքաղաքի ավագանու նիստին, ինչը իրավապահները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է նախապես համաձայնեցնեին իրենց մասնակցության հարցը: Մերժում ստանալով՝ ակտիվիստները փորձեցին ներս մտնել ոստիկանական պատնեշը ճեղքելով, ինչի արդյունքում նրանցից յոթը բերման ենթարկվեցին:

XS
SM
MD
LG