Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի...


ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության, ինչպես նաեւ ՌԴ նախագահի խորհրդականի օրերս արած հայտարարությանը, որով Հայաստանը համեմատել էր Կալինինգրադի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «սա Ձեզ չի՞ վիրավորում», Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Վիրավորում է, և ամեն դուրսպրծուկ չէ, որ բան պիտի ասի հայերին, և միշտ մտածեք, որ Հայաստանի անկախությանը որևէ միջոց չի կարող լինել, որ մեր կշիռները ցածրացնենք մեր անկախությունը տանելու հետ: Նախ՝ Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի, իսկ հայը հայամետ է և Հայաստանի շահերը պաշտպանող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG