Մատչելիության հղումներ

logo-print

Տեսանյութը մտահոգել է բնապահպանության նախարարությանը


Արտապատկերում Hunting Consortium-ի կայքէջի Հայաստանին վերաբերող բաժնից

Արտապատկերում Hunting Consortium-ի կայքէջի Հայաստանին վերաբերող բաժնից

Կիրակի օրը համացանցում տարածվել էր Հայաստանի տարածքներում որսի տեսարաններով տեսանյութ, որը փաստում է, որ սպանվել են երկրի կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ:

Հայաստանի բնապահպանության նախարարությունը, գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախապատրաստել է համապատասխան նյութեր և այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը: «Կձեռնարկվեն նաև հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG