Ռուսաստանի տարբեր մարզերում կիրակի օրը անցկացվեցին տարածքային ընտրություններ, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները:
Ռուսաստանի մայրաքաղաքի ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ իշխանության թեկնածուն՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը ստացել է ձայների 51․3, նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին՝ 27․2, իսկ կոմունիստ թեկնածու Իվան Մելնիկովը՝ 10․7 տոկոսը: Սա նշանակում է, որ ընտրությունների երկրորդ փուլ չի լինելու:
Ընտրողների ակտիվությունը ցածր էր՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 32 տոկոսը:
Նավալնին արդեն հայտարարել է, որ չի ընդունում արդյունքները, քանի որ դրանք կեղծված են: Նա նշել է, մասնավորապես, որ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը նախատեսվածից ուշ է հրապարակել առաջին նախնական արդյունքները: Ընդդիմադիր գործիչը նաև թե՛ Կրեմլին, թե՛ Մոսկվայի քաղաքապետարանին կոչ է արել հայտարարել երկրորդ փուլ:
Այդուհանդերձ, կարելի է արձանագրել, որ աջ ընդդիմության միասնական թեկնածուն հավաքել է ավելի շատ ձայն, քան կանխատեսում էին փորձագետները:
Հիշեցնենք՝ Կիրովի դատարանը Ալեքսեյ Նավալնուն դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, և փորձագետները մինչև ընտրությունները ասում էին, որ Պուտինին քննադատող գործիչը կձերբակալվի թե ոչ՝ կախված է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի քաղաքապետի ընտրություններում:
Եկատերինբուրգում և Պետրոզավոդսկում, նախնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել են ընդդիմության թեկնածուները:
Իսկ Մոսկվայում, Սոբյանինի կողմնակիցները գիշերը հավաքվել էին Բոլոտնայա հրապարակում: Այստեղ մեծ համերգ էր՝ մոտ 50 հազար մարդ նշում էր Սոբյանինի հաղթանակը:
Ինչ վերաբերում է Նավալնուն՝ քչերն են կասկածում, որ ընդդիմադիր բլոգերի կողմնակիցները նույնպես ակցիաներ կկազմակերպեն, եթե չհայտարարվի երկրորդ փուլ: