Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ «Հերթական ապտակը հասարակությանը»


Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Հայ ազգային կոնգրեսի լոգոն
«Վարչախումբը կատարեց իրեն բնորոշ հերթական խայտառակ քայլը. արդարացվեցին և ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ մարդասպանության մեջ մեղադրվող որդին և թիկնապահը», - հայտարարում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

«Քաղաքական հարթության վրա իր հակառակորդների դեմ անզոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը տարիներ շարունակ նրանց բանտերն է լցրել, ունեցել է հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, և այսօր էլ կա քաղբանտարկյալ։ Հիմա էլ նա քաղաքացիական խաղաղ ցույցերի ու ակտիվիստների դեմ պայքարում է ամեն մի իշխանության համար ստորագույն, ամոթալի մեթոդներով՝ ոստիկանական սադրանքներից սկսած մինչև քրեական տարրերի օգտագործումը։ Դրան հակառակ, նույն ռեժիմը պարտակել է բազմաթիվ ծանր հանցագործություններ, ընդհուպ սպանություններ, եթե դրանք կատարվել են ավազակապետության մաս կազմող օղակների, իր սպասարկուների կողմից», - պնդում է ՀԱԿ-ը երեկ տարածած հայտարարությունում՝ շարունակելով․ - «Լիակատար զրկված լինելով հասարակական նվազագույն պաշտպանությունից ու աջակցությունից, հանցավոր այս գործելակերպը դարձել է վարչախմբի ինքնապահպանման միակ ձևը»։

Ընդգծելով, որ «երեք ամիս առաջ Սյունիքի մարզպետի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունն այնքան բացահայտ էր, որ դրա հետևանքով Սուրիկ Խաչատրյանին ստիպեցին հրաժարական տալ», ընդդիմադիր կուսակցությունը ամփոփում է․ - «Ծանրագույն հանցագործության պարտակումը այլ բան չէ, քան ռեժիմի կողմից հերթական մի ապտակ նույն հասարակությանը, որն անպատասխան չպիտի մնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG