Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Կոնգրեսը վերադառնում է արձակուրդից


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի շենքի դիմաց, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի շենքի դիմաց, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը այսօրվանից վերադառնում է արձակուրդից և սկսելու է քննարկել Սիրիայի հարցը:

Նախագահ Բարաք Օբաման որոշել է Կոնգրեսում անձամբ ստանձնել Սիրիան ռմբակոծելու քարոզչությունը: Նա այդ ուղղությամբ կսկսի աշխատել վաղվանից, փոխանցում է CNN-ը:

Այսօր Օբաման նախատեսում է հինգ հարցազրույց տալ Սիրիայի թեմայով:

Սպիտակ տան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահը այսօր ուղերձով հանդես կգա Սիրիայի հարցով:

Միացյալ Նահանգների նախագահը Սիրիան ռմբակոծելու անհրաժեշտության մասին խոսեց օգոստոսի 21-ից հետո:

ԱՄՆ-ը համոզված պնդում է, որ սիրիական իշխանություններն են կիրառել քիմիական զենք, ինչը դարձել է ավելի քան 1000 մարդու մահվան պատճառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG