Մատչելիության հղումներ

Չեխական մամուլը Չեխիա-Հայաստան հանդիպման մասին


Չեխիա-- Հայաստանի հավաքականի մարզում Չեխիա-Հայաստան խաղից առաջ, 6-ը սեպտեմբերի, 2013

Չեխիա-- Հայաստանի հավաքականի մարզում Չեխիա-Հայաստան խաղից առաջ, 6-ը սեպտեմբերի, 2013

Չեխ մեկնաբանները նշում են, որ Հայաստանի հետո խաղից հետո իրենց հավաքականը գործնականում զրկվել է Բրազիալիա մեկնելու հնարավորությունից։

«Դնես» («Այսօր») օրաթերթը հայտնում է, որ Բրազիլիայում հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու Չեխիայի հավաքականի հնարավորությունը երեկվա պարտությունից հետո սոսկ տեսական է։

«Բիլեկ վեն, Բիլեկ վեն»՝ («Բիլեկ, հեռացիր») վանկարկել են չեխ զայրացած ֆուտբոլասերները, երբ հայերից կրած պարտությունից հետո ընկճված չեխ ֆուտբոլիստները գլխիկոր հեռացել են դաշտից։

«Դնես»-ի թղթակիցը գրում է, թե երբ չորրորդ մրցավարը նշանակեց լրացուցիչ չորս րոպե, չեխերին թվաց, որ դեռ կա հաղթանակի հույս, նրանք նետվեցին նոր գրոհի, բայց հայերի հակագրոհը վերջակետ դրեց բոլոր հույսերին։

«Դնես»-ը նաև վկայակոչում է Հենրիխ Մխիթարյանին, ով հանդիպումից հետո լրագրողներիը հետ զրույցում ափսոսանք է հայտնել նախորդ խաղերում Հայաստանի հավաքականի կորցրած միավորների կապակցությամբ և ասել է.- «Սա ծանր հաղթանակ էր, մենք ապացուցեցինք մեր մարտունակությունը»։

«Հայաստանը սպանեց չեխերի հույսը» վերնագրի ներքո «Սպորտ» պարբերականն էլ գրում է, թե այլևս չկա երկրորդ տեղը գրավելու և նոյեմբերին լրացուցիչ երկու խաղով Բրազիլիայի առաջնության ուղեգիր ստանալուն իրական հույս, քանի որ դա հնարավոր կլինի մնացած երեք խաղերում միայն հաղթելու դեպքում։

Պարբերականը գրում է, թե տանն անցկացրած խաղերում չեխերը միայն Մալթային են հաղթել։ «Մեր ամենաթույլ կողմը լավ շանսերի վատնումն է»,- խաղից հետո «Սպորտ»-ին ասել է դարպասապահ Պետր Չեխը։

Նրա համոզմամբ, այդ երեկո հայերի բախտը շատ է բերեց, չեխերը չեն կարողացել հաջողության հասնել, թվում էր, թե 100 տոկոսանոց գոլային դրվագներում, իսկ հայերի երկրորդ գոլն այնպիսին էր, որ 300 նման հարվածներից մեկն է ստացվում։

«Սպորտովնի նովինի» («Մարզական լուրեր») պարբերականն էլ հաղորդում է, որ խաղից հետո Չեխիայի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկն ասել է, թե իր թիմը լավ է սկսել հանդիպումը, սակայն չի կարողացել գոլով ավարտել գրոհները։

«Սա իհարկե հիասթափություն է, մենք գիտեինք, որ պարտավոր ենք հաղթել, սակայն, դժբախտաբար, չստացվեց, այնուամենայնիվ մենք դեռ հավատում ենք, որ դեռ կարող ենք հաղթել Իտալիային, քանի դեռ հույսը կա, պետք է պայքարենք»,- ասել է Բիլեկը։

«Չեսկե Նովինի» («Չեխական լուրեր») պարբերականը վկայակոչել է դարպասապահ Պետր Չեխին, ով ասել է, որ հավաքականը հայտնվել է կրիտիկական վիճակում և հիմա պարտավոր է բոլոր հանդիպումները, այդ թվում Իտալայի դեմ, ավարտել հաղթանակով։

«Սպորտ-Ակտուալ» համացանցային պաբերականն էլ օնլայն ռեժիմով լուսաբանել է խաղը և ռեպորտաժն ավարտել այս տողով՝ «Չեխիա-Հայաստան. Հույսի վերջը...»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG