Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը ազատ են արձակվել


Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ազատ են արձակվել, նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։

Ինչպես փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն «ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»:

«Վերոգրյալը հիմք ընդունելով սեպտեմբերի 7-ին որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG