Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը «որևէ կաղապար չունի»


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ: Հայաստանի նախագահի այս սեպտեմբերի 4-ի հրամանագրով, հիշեցնենք, ստեղծվեց նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Ինը հոգանոց հանձնաժողովը գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներից են նաև Արդարադատության նախարարն ու նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

XS
SM
MD
LG