Մատչելիության հղումներ

Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Սիրիայի հարցը


Ռուսաստան - Մեծ քսանյակի գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

Ռուսաստան - Մեծ քսանյակի գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները Սանկտ Պետերբուրգում ընթրիքի սեղանի շուրջ քննարկել են Սիրիայի հարցը։

Ինչպես փոխանցում է BBC-ն, ընթրիքի տոնական մթնոլորտը չի կարողացել փոփոխել մասնակիցների վերաբերմունքը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ, ոչ էլ նրանց գնահատականներն ու վերաբերմունքը Սիրիային հարվածներ հասցնելու հարցում։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցույց է տվել, որ մեծ հույսեր չի կապում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության հարցում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեմ է Սիրիային հարվածներ հասցնելու Միացյալ Նահանգների մտադրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG