Մատչելիության հղումներ

Մարտիրոսյան․ «Հովհաննիսյանին այլ բան չէր մնում, քան պահանջել Սարգսյանի հրաժարականը»


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Հինգշաբթի երեկոյան Երևանի Ազատության հրապարակում Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկների համահավաքի ժամանակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը միացավ ազատամարտիկների քննադատությանը՝ ուղղված Հայաստանի նախագահին։

Ազատամարտիկները կարծիքներ հնչեցրեցին, թե Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, նրա կամքին հակառակ է արվել:

Մարտիրոսյանը հայտարարեց, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այս պարագայում այլ բան չէր մնում, քան հայտարարություն տարածել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին։

«Ժառանգություն» կուսակցությունը փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո բողոքի տարբեր ակցիաներ էր անցկացնում Հայաստանի ամբողջ տարածքով՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, և հաղթել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG