Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


Ազգային անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ազգային անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG