Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը պետք է ազատի իր գրաված աթոռը»


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որում, մասնավորապես ասվում է, որ «գուբեռնատորի կարգավիճակը ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»:

«Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում: Թող Արևելքը շատ չոգևորվի, ոչ էլ Արևմուտքն անտեղի բողոքի. մեղսակից են բոլորն էլ: Ես այլևս կոչ չեմ անի. պարզապես անհրաժեշտ է, որ գիտակից բոլոր քաղաքացիներն ու ուժերը՝ Հայրենիքում և Սփյուռքում, հաղթահարեն սեփական վիճակն ու փոխադարձ մեղադրանքը և, վերջապես, սահմանադրական կարգի հաստատման վճռականությամբ կազմեն Համազգային միացյալ ճակատ»,- հայտարարում է «Ժառանգության» առաջնորդը։

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ երկրի ու ժողովրդի արժանապատիվ կյանքի և համբերության հնարավոր բոլոր պաշարներն արդեն սպառվել են, և «հանուն Հայաստանի ու մեր ապագայի, մեր անկախության, արդարության և ազգային անվտանգության՝ նա [Սերժ Սարգսյանը] պետք է ազատի իր գրաված աթոռը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG