Մատչելիության հղումներ

Ամերիկացի բժիշկը Ղարաբաղում է


Տեսարան Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, արխիվ
Տեսարան Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Զոյա Լազարյանը և Հայաստանի գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, քննարկվել են Ղարաբաղում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հետ կապված հարցեր:

Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Ղարաբաղի համար՝ կարևորելով նաև առաջատար երկրների գործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում ղարաբաղցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ:

Հիշեցնենք, պաշտոնական Բաքուն «սև ցուցակում» է ընդգրկում «առանց իր թույլտվության» Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիներին և արգելում նրանց մուտքը Ադրբեջան: Այս տարվա օգոստոսի սկզբին Ադրբեջանի հրապարակած ցուցակում, մասնավորապես, ներառված էր 335 մարդու անուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG