Մատչելիության հղումներ

Մոսկվան «չի բացառում» Սիրիայում ռազմական գործողության սատարումը


Վլադիմիր Պուտինը հարցազրույցի ժամանակ, 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Վլադիմիր Պուտինը հարցազրույցի ժամանակ, 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե պաշտոնական Մոսկվան «չի բացառում» Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը սատարելը, եթե ապացուցվի, որ Դամասկոսը թունավոր գազ է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ:

«Եթե մենք ստանանք անաչառ, ճշգրիտ տեղեկատվություն, թե ով է կատարել այս հանցագործությունը, կլինի հակազդեցություն: Սակայն տվյալ պահին ճիշտ չի լինել առաջարկել այսքան շուտ, որ մենք կանենք այս կամ այն: Բայց ես հավաստիացնում եմ, որ մեր դիրքորոշումը սկզբունքային է, և ուզում եմ ասել, որ այդ դիրքորոշումն է՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը հանցագործություն է», - հայտարարել է Պուտինը երեկ Associated Press լրատվական գործակալությանը և Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում: Եթե ապացուցվի, որ ապստամբներն են կիրառել զանգվածային ոչնչացման զենքեր, ի՞նչ է անելու ԱՄՆ-ը ապստամբներին: Ի՞նչ են անելու ապստամբների հովանավորները: Դադարեցնելո՞ւ են նրանց զենք մատակարարելը և ռազմական գործողությո՞ւն են սկսելու նրանց դեմ», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG