Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ


Լևոն Անանյան

Լևոն Անանյան

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Լևոն Անանյանը մահացել է սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում: Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG