Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Այս մասին փոխանցում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական kremlin.ru կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համակողմանիորեն քննարկել են երկկողմ դաշնակցային գործընկերության վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

«Նախագահները վերահաստատեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նպատակամղվածությունը եվրասիական տարածության շրջանակներում տնտեսական ինտեգրացիայի գործըթնացների հետագա զարգացման հարցում: Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկել, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»,- հայտարարում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը սատարել է այս որոշմանն ու պատրաստակամություն հայտնել ռուսական կողմից ամեն կերպ օժանդակել այդ գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG