Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցեց նախագահի երկրորդ թեկնածուին


«Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադե
«Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադե
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր որպես նախագահի թեկնածու է գրանցել խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այսպիսով այսօրվա դրությամբ Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի միայն երկու թեկնածու` Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևին և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Իգբալ Աղազադեին:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել ընդդիմության միասնական թեկնածու, կինոսցենարիստ և դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին` Ռուսաստանի քաղաքացիության պատճառով: Իբրահիմբեկովը, սակայն, շարունակում է ԿԸՀ որոշումը բողոքարկել դատական ատյաններում:

Իբրահիմբեկովի փաստաբան Ֆուադ Աղայևը այսօր հայտնել է, որ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գերագույն դատարան: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը չէր բավարարել Իբրահիմբեկովի հայցադիմումը:

Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը, որ Իբրահիմբեկովի քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով այլընտրանքային միացյալ թեկնածու էր ընտրել նախկին պատգամավոր Ջամիլ Հասանլիին, այժմ հավաքում է անհրաժեշտ ստորագրությունները` նրա թեկնածությունն առաջադրելու համար:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն հոկտեմբերի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG