Մատչելիության հղումներ

Սպանության նոր մեղադրանք Մուշարաֆին


Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ասուլիսի ժամանակ, արխիվ

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ասուլիսի ժամանակ, արխիվ

Սպանության նոր մեղադրանք է առաջադրվել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին: Խոսքը 2007 թվականին Իսլամաբադի մզկիթի պաշարման ժամանակ ծայրահեղական հոգևորական Աբդուլ Ռաշիդ Գազիի սպանության մասին է:

Մուշարաֆը մեղադրվում է նաև երկու այլ՝ նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի և ցեղերից մեկի առաջնորդ Բալոչի սպանությունների համար:

Ինքը Պակիստանի նախկին նախագահը պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումները քաղաքական դրդապատճառ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG