Մատչելիության հղումներ

ՄըքՔեյնը ծանրակշիռ փաստարկներ է ակնկալում Օբամայից


Սենատոր Ջոն ՄըքՔեյն, արխիվ
Սենատոր Ջոն ՄըքՔեյն, արխիվ
Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա հարձակվելու համար նախագահ Բարաք Օբաման պետք է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնի, եթե, իհարկե, ցանկանում է ունենալ Կոնգրեսի աջակցությունը ռազմական գործողություններ իրականացնելու համար:

ՄըքՔեյնը նաև ասել է, որ Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների կիրառմանը Կոնգրեսի դեմ արտահայտվելը աղետալի կլինի:

Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական Figaro պարբերականի հետ զրույցում հերքել է քիմիական զենքի կիրառման մասին լուրը՝ ասելով, որ դա տրամաբանական չէր կարող լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG