Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ - 2014»-ը կկայանա Կոպենհագենում


Դանիա - Տեսարան Կոպենհագենից
Դանիա - Տեսարան Կոպենհագենից
Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունը այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ - 2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում:

Հայաստանի Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից:

2014 թվականի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:

Այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ - 2013» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից:

Դանիայի մայրաքաղաքը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG