Մատչելիության հղումներ

Մխիթարյանը գրազ է եկել Քլոփի հետ


Գերմանիա - Հենրիխ Մխիթարյանը «Այնտրախտ»-ին գոլ խփելուց հետո, Մայնի Ֆրանկֆուրտ, 1-ը սեպտեմբերի, 2013թ․

Գերմանիա - Հենրիխ Մխիթարյանը «Այնտրախտ»-ին գոլ խփելուց հետո, Մայնի Ֆրանկֆուրտ, 1-ը սեպտեմբերի, 2013թ․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր տպավորություններն է ներկայացրել երեկ Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին իր խփած զույգ գոլերի կապակցությամբ:

«Ես ինձ լավ եմ զգում Դորթմունդում և երջանիկ եմ, որ խփեցի ոչ միայն իմ առաջին գոլը [«Բորուսիա»-ի կազմում], այլև երկրորդը՝ առաջինից անմիջապես հետո», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է, մասնավորապես, Մխիթարյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Քլոփը և Մխիթարյանը «Այնտրախտ»-ի հետ հանդիպումից առաջ գրազ են եկել:

«Խաղից առաջ մենք գրազ ենք եկել Մխիթարյանի հետ 50 եվրոյի վրա: Եթե առաջին 30 հարվածներից հետո նա խփի 7 գոլ, կհաղթի: Այսօր նա արդեն երկու գոլ խփեց», - ասել է Քլոփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG