Մատչելիության հղումներ

logo-print

Բակո Սահակյանը շնորհավորել է Մերձդնեստրի նախագահին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկին:

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ», - Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, ուղերձում:

«Անկախ Մերձդնեստրի պետությունն ապացուցել է իր կենսունակությունը ժողովրդի տոկունության և խիզախության շնորհիվ, ով պատրաստ է անձնվիրաբար պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը, սեփական ուժերով կերտել իր կայուն ապագան», - գրել է Ղարաբաղի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG