Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան․ «Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթի ժամանակի, արխիվ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթի ժամանակի, արխիվ
Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ երեկ Ստեփանակերտում անդրադառնալով Սիրիայում հնարավոր արտաքին ռազմական միջամտությանը:

«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք», - Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը Արցախի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ:


Տվյալ թեմայով առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG