Մատչելիության հղումներ

Մուրսիին մեղադրանք կառաջադրվի


Եգիպտոս - Մուհամեդ Մուրսիի և «Մահմեդական եղբայրներ»-ի կողմնակիցների ցույցը Կահիրեում, 30-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոս - Մուհամեդ Մուրսիի և «Մահմեդական եղբայրներ»-ի կողմնակիցների ցույցը Կահիրեում, 30-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու սպանությունների հրահրման համար: Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազը:

Մեղադրանքը կապված է անցած տարվա դեկտեմբերի Կահիրեում՝ նախագահական նստավայրի մոտ իրավապահ մարմինների ու Մուրսիի վարչակազմի դեմ դուրս եկած ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետ, որոնց հետևանքով զոհվեց յոթ մարդ:

Նման մեղադրանք է առաջադրվելու «Մահմեդական եղբայրներ»-ի ևս 14 ղեկավարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG