Մատչելիության հղումներ

logo-print

Աշխարհը զգույշ է արձագանքում Օբամայի երեկվա ելույթին


Միջազգային համայնքը զգուշավորությամբ է արձագանքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի երեկվա ուղերձին։

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ասել է, որ իր երկրի կառավարությունը մեծ ուշադրությամբ է հետևելու ամերիկյան Կոնգրեսում Սիրիայի հարցով կայանալիք քննարկումներին։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Օբամային` ՄԱԿ-ը շրջանցելու մտադրության համար։

Ռուսաստանի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Թվիթերի իր էջում գրել է, թե «հայցելով Կոնգրեսի թույլտվությունը, Բարաք Օբաման փորձում է գոնե մի քիչ լեգիտիմություն հաղորդել ռազմական քայլին»։

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին ասել է, որ «Սիրիայի բանակը պատրաստ է հակազդել ամերիկյան գործողություններին»։

Իրանի Իսլամական հեղափոխական գվարդիայի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին ասել է, թե «խաբկանք է մտածել, որ Սիրիայում ռազմական միջամտությունը սահմանափակ կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG