Մատչելիության հղումներ

Օբաման որոշել է հարվածել Սիրիային


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ԱՄՆ-ը պետք է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողություն ձեռնարկի այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ Ասադի ռեժիմը Դամասկոսի արվարձաններում քիմիական զենք է օգտագործել:

Այս մասին Օբաման հայտարարել է այսօր կայացած բրիֆինգի ժամանակ:

Օբաման ասել է, որ նախքան ուժ կիրառելը որոշել է ստանալ ԱՄն Կոնգրեսի համաձայնությունը ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ:

Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիային հարված կհասցնի անկախ այն բանից, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուժ գործադրելու մասին ինչ որոշում կկայացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG