Մատչելիության հղումներ

Երևանում արգելված վայրերում կայանված մեքենաները այսուհետև կտարհանվեն


Ճանապարհային ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40 հազար դրամի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG