Մատչելիության հղումներ

ԱՄՆ հատուկ ծառայությունները կիբերհարձակումներ են իրականացրել


2011 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունները այլ պետությունների դեմ 231 կիբերհարձակում են իրականացրել, տեղեկացնում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ հղում անելով ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված նյութերին:

«2011 թվականին իրականացված 231 օպերացիաների մոտ մեկ երրորդը ուղղված է եղել առաջնահերթ թիրախներին, որոնց թվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև միջուկային զենքի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումներին», - գրում է ամերիկյան թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG