Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տեսուչները հեռացան Սիրիայից


Միացյալ ազգերի կազմակերպության տեսուչները, ովքեր հետաքննում էին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման մասին պնդումները, հեռացել են Սիրիայից:

Միացյալ Նահանգները քննարկում է Սիրիայի իշխանությունների դեմ ռազմական օպերացիա սկսելու հնարավորությունը՝ թունավոր գազի կիրառման մեղադրանքների կապակցությամբ:

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել հնարավոր ամերիկյան հարձակման մասին:

Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում ասվում է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում 1,429 մարդու մահվան պատճառ դարձած թունավոր գազը «ամենայն հավանականությամբ» կիրառվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ մնացած կառավարական զորքերի կողմից: Սիրիայի իշխանությունները «ստահոդ» են որակել ամերիկյան հետախուզական զեկույցը:

ՄԱԿ-ի տեսուչները Սիրիայից Լիբանան են գնացել շաբաթ առավոտյան: Առայժմ հայտնի չէ, թե տեսուչները երբ կհրապարակեն իրենց հետաքննության մասին զեկույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG